Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է ծովային ջրով հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցը: Այդ մասին հայտնում է Thew Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ծանոթ են ՑԱԽԱԼ-ի ռազմագործողություններին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանում պետք է դատել որպես ռազմական հանցագործի՝ Գազայի հատվածում իր գործողությունների համար:
Իսրայելն արաբական մի քանի երկրների հայտնել է, որ նախատեսում է Գազայի հատվածի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել՝ ապագա հարձակումները կանխելու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իսրայելի հետախուզության՝ Մոսադի ղեկավար Դավիթ Բարնեան Կատարից հետ է կանչել գերատեսչության այն աշխատակիցներին, որոնք մասնակցում էին պատանդների ազատ արձակման համար անցկացվող բանակցություններին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն լիբանանյան Հեզբոլահ շարժմանը կրկին զգուշացրել է չմտնել Իսրայելի դեմ պատերազմի մեջ: Նա սպառնացել է, որ դա կհանգեցնի Լիբանանի կործանմանը:
Նույն օրը Մակրոնը Դուբայից մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ այդ երկրի առաջնորդ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցությունների վերսկսման քննարկման համար։
Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ զոհվել է պաղեստինցի 54, իսրայելցի՝ 4 և լիբանանցի 3 լրագրող։
Իսրայելցի պաշտոնյաները հոկտեմբերյան հարձակումից ավելի քան մեկ տարի առաջ փաստաթղթեր էին ստացել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ Իսրայելի տարածք ներթափանցելու ծրագրերի մասին, սակայն դրանց լուրջ չեն վերաբերել՝ համարելով չափազանց հավակնոտ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ դրական է գնահատում ՀԱՄԱՍ-ի հետ՝ Գազայի հատվածում հումանիտար դադարի մասով պայմանավորվածության երկարաձգման հնարավորությունը։